26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցույց եք տալիս, որ գործընթացը քաղաքական է․ Ծառուկյանի փաստաբանը՝ դատախազությանը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը անդրադարձել է Դատախազության կողմից Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու այսօրվա որոշումը բողոքարկելուն եւ գրել.

«Ժամը 16:20-ի սահմաններում դատավորը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մերժման որոշումը հանձնեց կողմերին, ժամը 17:57 ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն արդեն ֆեյսբուքում գրել է. <<Քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան>>։

Ուշադրություն!!!
Դատախազությունն այն ԱՆՊԱՅՄԱՆ բողոքարկելու է:

Ով էլ կասկածեր:
Քննչական մարմինների և դատախազության համար այդպես էլ միակ խափանման միջոցը մնաց կալանավորումը:
Ախր քրեական դատավարության օրենսգրքում այլ խափանման միջոցներ էլ կան…

Որոշման մեջ շատ այլ հետաքրքիր բաներ էլ կան գրած, գուցե դրանց էլ անդրադառնաք, որ մեղադրանքի կողմի թերությունները չբարդեք Դատարանի վրա, ինչպես արդեն սովորություն է դարձել:

Եվ վերջում, բոլոր պաշտոնատար անձանց, առավել ևս դատախազությանը խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումների, հատկապես օրինական ուժի մեջ մտած որոշումների վերաբերյալ արտահայտվելիս զգուշորեն ընտրել բառերը և երբեք չօգտագործեն ԱՊՕՐԻՆԻ բառը:

Դրանով ևս ցույց եք տալիս, որ գործընթացը ոչ թե իրավական է, այլև՝ խիստ քաղաքական և անձնական, որից ելնելով էլ Դատարանից նման նեղացած ձևով եք արտահայտվում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ