13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Երբ խելքն ու գեղեցկությունը ներդաշնակ են»․ Արփինե Հովհաննիսյանը՝ հմայիչ ու էլեգանտ կերպարում

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Արփինե Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է հմայիչ ու դասական կերպարում։ Նա կրում է ճերմակ բլուզ, մանուշակագույն պիջակ։ Արձակել է ալիքավոր վարսերն ու նուրբ շպարը համադրել հագուստի երանգների հետ։ Քաղաքական գործչի կերպարն ամբողջացնում են զարդերն ու ժամացույցը։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Ամեն ինչ լավ է լինելու»։ Իսկ նրա հետեւորդները շտապել են արձանքել․ «Երբ խելքն ու գեղեցկությունը ներդաշնակ են», «Միշտ սիրուն», «Գեղեցկություն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվածլուսանկարներում նա ներկայացել էր դասական ոճում։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ հղել նրան՝ գրելով․ «Կանացիության էտալոն», «Ամենագեղեցիկ աղջիկը», «Կանացի հմայիչ, գեղեցիկ եւ խելացի», «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», «Անսահման կանացի»։

news.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ