23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի օր կզանգեմ Արսեն Նիկողոսյանին, կհարցնեմ. հը՞, ես էի ճի՞շտ, թե՞ դու. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արսեն Նիկողոսյանն իրենց կուրսի լավագույն ուսանողներից էր։ Բացարձակ գերազանցիկ։ Հետո՝ ասպիրանտուրա ու դիսերտացիա, դասախոսական ու գիտական աշխատանք։

Տարիներ շարունակ Արսեն Նիկողոսյանը նպատակասլաց փորձում էր դատավոր դառնալ։ Դիմում էր քաղաքացիական մասնագիտացմամբ, գրավոր փուլում ստանում էր բոլորից բարձր միավոր, բայց հարցազրույցի փուլում, որում հստակ չափանիշներ չկային, նրան չէին անցկացնում։ Հետո՝ նույնը վարչական մասնագիտացմամբ, հետո՝ կրկին քաղաքացիական, հետո՝ ևս մեկ անգամ վարչական։ Վերջապես 2014 թվականին, դիմեց քրեական մասնագիտացմամբ և անցավ։

Նրան չէին անցկացնում, իսկ նա դիմում էր, նրան հասկացնում էին, որ միևնույն է՝ չի դառնալու դատավոր, իսկ նա չէր կոտրվում ու կրկին դիմում էր։

Հավանաբար՝ որովհետև գիտեր, որ դատավորի առաքելությունը ամուր մարդկանց համար է։

Ես էլի՛ եմ ճանաչում Արսեն Նիկողոսյանի պես մարդկանց, որոնք չեն ընկրկել, հստակ դրել են իրենց նպատակը, առանց վհատվելու անարդարություններից՝ ձգտել ու նվաճել են այդ նպատակը, և մեր հայրենիքին ծառայել ու ծառայում են որակով, պատվով ու խղճով։ Այդ մարդիկ արժանի են, որ մեր երկիրն իրոք լավը դառնա, իսկ մեր երեխաների սերունդն ունենա համերաշխության ու արժանապատվության մթնոլորտում մեծանալու, ապրելու ու արարելու շանս։

ՀԳ. Վերջին անգամ Արսենի հետ շփվել եմ երևի անցյալ աշնանը կամ նույնիսկ ամռանը։ Մի հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունեինք։ Քննարկեցինք, փորձեցինք միմյանց համոզել, բայց ոչ մեկիս մոտ չստացվեց։ Արսենին հրաժեշտ տվեցի մի քիչ ծանր սրտով, ու մինչ օրս չենք շփվել։ Թող էս ամեն ինչն անցնի, մի օր կզանգեմ ու կհարցնեմ. հը՞, ես էի ճի՞շտ, թե՞ դու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ