17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵԺԿ-ն վերահաստատեց Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ժողովրդավարությունը հետընթացի վերաբերյալ

ՀՀԿ փեխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչեւ իշխանությունները ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի երեկվա պաշտոնական թվիտից հետո, որը վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին, ընկել են խորը եւ համապարփակ նոկաուտի մեջ ու փղի վրա հաչացող տարաբնույթ մոսկաների տրամաբանության մեջ եվրոպացի կարկառուն գործչին ժողովրդավարության դասեր են փորձում տալ, տեղի ունեցավ հետեւյալը։

Երեկվա կարեւոր հավաքից հետո այսօր ԵԺԿ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով վերահաստատեց Դոնալդ Տուսկի գնահատականները։

«Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ (CEPA) շրջանակներում, ցուցաբերելով քաղաքական կամք նրա լիակատար վավերացման եւ իմպլեմենտացիայի համար»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ