25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

2 մլրդ դրամի չափով գրավը ՀՀ պատմության մեջ աննախադեպ է․ Արամ Վարդևանյան

Աննախադեպ դատական նիստեր էին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով դատարանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդության բավարարմանը։ 

«Իմ պրակտիկայում, գործընկերներս ևս կփաստեն, նման տեսակ ծավալով դատական նիստ երևի չէինք տեսել։ Այսքան ժամանակահատվածում առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դավատոր, պարոն Ազարյանից հետո, վերաքննիչ քրեական դատարանում քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված», – ասաց Վարդևանյանը։

Անդրադառալով գրավի չափին՝ 2 մլրդ դրամ, պաշտպանն ընդգծեց, որ ՀՀ-ում գրավի այդ չափն աննախադեպ է՝ ավելացնելով․

 «Ամեն դեպքում կարևոր է ընդգծել ոչ թե գումարի չափը, այլ այն, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի։ Սա ակնհայտ էր բոլորի համար»։

Հարցին՝ եթե չհավաքվի այդքան գումար, ի՞նչ պիտի անեն, Վարդևանյանը պատասխանեց, որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի գրավի չափի հետ կապված բողոքարկում ներկայացնել։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ