01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին. Գագիկ Ծառուկյանի փաստաբան

Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Մենք գտնում ենք, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է դատավորի և մակագրություն իրականացնում: Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե խախտում է արդար դաաքննության իրավունքը: 

Պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը: Չի կարող այնպես լինել, որ պետությունը, դատարանի նախագահը որոշեն դատավորին», – ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը շեշտեց՝ իրենք բարձրաձայնում են ոչ այնքան ընտրված դատավորի, որքան Շենգավիթի դատարանի հարցը, որովհետև Շենգավիթի նստավայրում, բացառությամբ մեկ-երկու դատավորի, մնացածների հետ խնդիրներ են ծագում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ