Ոստիկաններին կենտրոնացրել ու հսկում էին, որ Ծառուկյանի դատի ընթացքում հանկարծ միտինգ չլինի, ոչ մեկի պետքն էլ չէր, որ քաղաքի այլ մասերում մարդիկ առանց դիմակ էին ման գալիս․ Գևորգ Գրիգորյան
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Առավոտյան Փաշինյանը հայտնեց (կրկին խախտելով պարետատան կարգը), որ ունենք կորոնավիրուսի 665 նոր դեպք… Այո՛, հարգելի ընկերներ, ունենք 665 նոր դեպք և այդ դեպքերի աճը խոսում է ՀՀ կառավարության ապիկարության և կամային որոշումներ կայացնել չկարողանալու մասին: Այդ դեպքերը խոսում են Փաշինյանի և Փաշինյանի կառավարության կողմից կատարված հանցագործության մասին` «ԱՅՈ» քարոզարշավի իրականացման նպատակով, պաշտոնական դիրքի չարաշահում և միտումնավոր կերպով ժողովրդի զգոնության թուլացում:
Հա, չմոռանամ ասեմ… երեկ տեսանյութ էի հրապրակել, որ քաղաքի ոստիկանության 95%-ը (կարող է նաև 100%-ը) հավաքված էր Արշակունյաց պողոտայի վրա և «հսկում» էր, որ Ծառուկյանի դատի ընթացքում հանկարծ միտինգ չլինի… ու ոչ մեկի պետքն էլ չէր, որ քաղաքի այլ մասերում մարդիկ առանց դիմակ էին ման գալիս:
Էս ա Փաշինյանի առաջնահերթությունը` լռեցնել ընդդիմադիր դաշտը ու ջանդամ թե երկիրը չի տապալվում… կարևորը մի 2 կոպեկ ավել պարգևավճար գողանան…»։