Գտնվեց համավարակի դեմ պայքարի միջոցը. երկրի ղեկավարն անձամբ դուրս գա փողոց և բաժանի դիմակներ. Զաքարյան
Վերջապե՛ս։ Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Պուտինը, Թրամպը, Մակրոնը, Սի Ցինպինը, Կոնտեն, Սանչեսը, Թրյուդոն, Նաթանյահուն և մյուս բոլոր ղեկավարները վեց ամիս շարունակ փնտրում և չէին գտնում համավարակի դեմ թիրախավորված պայքարի ուղիղ ճանապարհը։ Պարզվում է այն շատ պարզ է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա գրել է. « Ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի երկրի ղեկավարն անձամբ դուրս գա փողոց և բաժանի պաշտպանիչ դիմակներ։ Երեք միլիոն մարդու քայլելով հանդիպելն ու դիմակ բաժանելը կարծում եք հե՞շտ գործ է։ Իհարկե ո՛չ։ Բայց ստիպված պետք է կառավարությունների ղեկավարներն անձամբ գնան այդ քայլին։ Այս առումով հատկապես աննախանձելի է լինելու Չինաստանի առաջնորդի վիճակը։ Հուսով եմ վաղը մեզ մոտ վիրուսակիրների թվերը կնվազեն»։