08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս է Փաշինյանը բավարարելու Ադրբեջանի ժողովրդին. Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Ինչպե՞ս է Փաշինյանը բավարարելու Ադրբեջանի ժողովրդին
Պոպուլիստը միշտ ասում է բաներ, որոնք հաճելի է լսել այն լսարանին, որի առաջ հանդես է գալիս պոպուլիստը։

Ընդորում՝ կախված լսարանի կառուցվածքից՝ պոպուլիստը կարող է 180 աստիճանով իրարից տարբերվող բաներ ասել։ Կարևորը նրա համար լսարանին դուր գալն է։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Դրանով նա ուզում էր դուր գալ հավաքվածներին։ Եվ դուր եկավ։

Հիմա նա ասել է, որ պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր կարող է նա ասել՝ ադրբեջանական լսարանին դուր գալու համար»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ