23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայաստանում այլևս չկա հեղինակություն, նրանք հավասարվեցին զրոյի». Արամեն՝ Ռոման Ամոյանին բերման ենթարկվելու մասին

«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ», – Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Արամեն՝ անդրադառնալով ոստիկանների կողմից հունահռոմեական ոճի ընբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն:

«Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին, այդ թվում՝ նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի:

Հավելեմ՝ սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել», – նշել է Արամեն:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մոտակայքից, որտեղ քաղաքացիներն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա են իրականացնում, ոստիկանները բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին: 

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ