23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լիահույս ենք, որ կպարզվի՝ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում. Արարատ Միրզոյան

Ասված է՝ Աստծունը՝ Աստծուն, Կայսրինը՝ Կայսրին, մենք էլ ուրեմն զատենք տարբեր երեւույթներն իրարից: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Շատ ծանր՝ բարոյական առումով, հետեւանքների առումով, պետության համար հիմնաքարային լինելու առումով, շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության ղեկավար է, ԱԺ խմբակցության ղեկավար է: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը՝ մինչև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ քվեարկությունը։

«Շատ հեշտ է ընկնել ծուղակը եւ քաղաքականացնել իրավական գործընթացը: Իմ առաջարկը, երբ ես ասում եմ զատենք երեւույթներն իրարից, այդ է, ես առաջարկում եմ տարանջատել հարցի քաղաքական հատվածը, եւ իրավականը: Անշուշտ, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի, ԲՀԿ քաղաքական միավորման մասին «Իմ քայլի» գործընկերները, նաեւ ես ունեմ իմ գնահատականները, որոնք տալուց այս պահին զերծ պետք է մնամ, որպեսզի որեւէ մեկնաբանություն, որեւէ պահի չմեկնաբանվի որպես քաղաքական ուղղորդում իրավական համակարգի, կամ սրբորեն պահպանվող անմեղության կանխավարկածի ոտնահարում:

Այդուհանդերձ ինչ-որ քաղաքական բաների մասին պարտավոր ենք խոսել. շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ վաղուց հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կամ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որեւէ արարքի: Այստեղ որպեսզի հասկանանք, որն է որից հետո, պետք է հասկանանք պարզ հայացք նետել ժամանակագրությանը:

Բայց ականջահաճո՞ է մեզ համար, որ որեւէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ պահանջում է կառավարության հրաժարականը, ոչ: Բայց դրա իրավունքը ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները, մենք դրա համար պայքարել ենք: Դա մեր հավատամքն է: Շատ լավ է, որ կառավարության հրաժարականը կարողանում եմ պահանջել մարդիկ, որոնք տարբեր ուժերի ղեկավարներ են»,-ասաց նա:

ԱԺ նախագահն ասաց, որ շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել մարդիկ, անկախ նրանից՝ դա հիմնավոր է, թե չէ: Նա հավելեց, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են՝ անկախ նրանից, թե գործարար են, ներդրումներ բերո՞ւմ են, թե՞ ոչ:

«Շատ լավ է, որ աշխատատեղեր են ապահովում, նպաստում են երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը եւ իրենք էլ անձնապես հարստանում են: Սակայն դա չի նշանակում, որ կարելի է շանտաժ անել այդ աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներով, հեղափոխությանը ցուցաբերված կամ չցուցաբերվծ աջակցությամբ եւ ազատել ձեռքերը օրենքի առջեւ պատասխանատվությունից: Օրենքի առջեւ հավասար են բոլորը՝ անկախ նրանից, թե քաղաքական կուսակցության ղեկավար են, թե ոչ, գործարաններ ունեն, թե ոչ, ներդրումներ բերում են, թե ոչ: Որեւէ մեկին իր քաղաքական կամ տնտեսական կշիռը չի ազատում պատասխանատվությունից:

Մենք լիահույս ենք, որ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի՝ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում: Այդ դեպքում մենք մեր խորհրդարանական գործընկերոջը հետ կողջւունենք խորհրդարանում: Բայց եթե պարզվի, որ դա այդպես չի, ապա բոլոր քաղաքացիները պետք է կրեն օրենքի սահմանած պատասխանատվությունը»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ