17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Դատապարտում եմ այս պահին մեր երկրում կատարվող քաղաքական հետապնդումները». Մարգսրիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճիշտ այս պահին երկրի օրենսդիր մարմնում տեղի է ունենում «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական»  խայտառակություն, երկրի օրենսդիր մարմնում ընդդիմադիր ամենամեծ խմբակցության նկատմամբ տեղի է ունենում կոշտ, շրիշակի մակարդակից էլ ցածր, «գեղցի» քաղաքական հետապնդում, փորձ են անում լռեցնել քննադատական ցանկացած խոսք,ակնհայտ է, որ «գործ է կարվում» կոշտ մախաթի ասեղով եւ պարանով․․Եվ այս ամենը կատարվում է սեփական տապալումները, սեփական հանցագործությունների մասին փաստերը, մոռացության տալու նպատակով․․Բայց՝ չի ստացվելու․․
Ակնհայտ է մեկ բան եւս՝ խորհրդարանի մեկ այլ այսպես կոչված ընդդիմադիր ուժ իր դեմքը փրկելու համար շարունակ ՀՀԿ-ի անունն է տալիս, դա էլ ձեզ չի փրկելու, այ խավարասերներ․․․Հիշողություն կա, պատմություն կա, ականատեսներ կան, սսկվեք գոնե․․

Դատապարտում եմ այս պահին մեր երկրում կատարվող քաղաքական հետապնդումները, փողոցներում իրենց բողոքը արտահայտող քաղաքացիների ձերբակալությունները, դատապարտում եմ այն քաղաքական ցինիզմը, որի արդեն օրեր շարունակ ականատեսն ենք․․․
Մարգարիտ Եսայան

Հ․Գ․ Մի առիթով տարիներ առաջ ասել եմ, որ դատախազները սիրելու բան չեն, հիմա հաստատում եմ խոսքս, կամակատարները բոլոր ժամանակներում նույն դեմքը ունեն․․․Ոչ մի դիմակ նրանց եւս չի փրկելու․․.»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ