08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր տնտեսությունը տրաքած վիճակում ա, տակից դուրս չեք գալու. Գագիկ Ծառուկյանն՝ իշխանությանը

Այսօր տնտեսությունը տրաքած վիճակում ա: Երեք ամիս հետո սով ա լինելու, դրա տակից չեք կարա դուրս գաք, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում անձեռնմխելիության հարցը քննվում է խորհրդարանում:

«Էսօր տնտեսական ճգնաժամ ա, բերում են, գույքահարկ են ավելացնում: Ժողովուրդն էսօր վարկերի տակ ա, ասում ենք՝ ներում շնորհեք», – ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօր ՀՀ իշխանությունները փչացրել են արտաքին աշխարհի հետ, ոչ մի երկիր չի վստահում և գումարներ չի տրամադրում Հայաստանին:

Անդրադառնալով իր նկատմամբ հետապնդումներին՝ Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ որքան էլ փորձեն գործ «կպցնել» իրեն, չի ստացվելու:

«Դուք ասում եք՝ կաշառք: Բայց կա՞ մեկը, ով ասում ա՝ Ծառուկյանը գումար ա տվել ինձ, տանեմ, կաշառք տամ: Մի անգամ գոնե հարցնեիք: Ես ազգի թշնամին չեմ, ձեր կողքին եմ եղել», – ասաց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, որ յուրաքանչյուրն, ի վերջո, իր արած-չարածի համար պատասխան է տալու:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ