17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սկզբում դա ՀՀԿ-ն էր, հետո՝ Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն, հետո ԲՀԿ-ն՝ Ծառուկյանը, վաղը՝ մամուլը․ Էդուարդ Շարմազանով

«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը Հայաստանում երկու տարի առաջ սկսված քաղաքական հետապնդումների շղթայի շարունակությունն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրավաքաղաքական գործընթացներին և ԱԺ-ում նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ քննարկումներին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվում են Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդագրերը:

 

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն արդեն երկու տարի շարունակ նշում է, որ Նիկոլ Փաշինյանի  կողմից  իրականացվում է ՀՀ Սահմանադրության և ներքին օրենսդրության նկատմամբ ոտնձգություն։ Ավելին, ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանի որակած ժողովրդավարության բաստիոնը վերածվել է ավտորիտարիզմի և բռնակալության բաստիոնի։

«2 տարի շարունակ ես, իմ հանրապետական գործընկերները նշել ենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել  իր բացարձակ իշխանությունը, փորձում է  իրավական  խնդիրներին տալ բացառապես քաղաքական  ու անձնական վերաբերմունք։ Դրա  վառ ապացույցը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է, որը  մենք անվանել ենք քաղաքական և ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, դրա վառ վկայությունը վնգստացող դատավորների մասին հայտարարությունն էր, դրա վառ արտահայտությունը ՀՀԿ ղեկավար  Սերժ Սարգսյանի նկատմամբ շինծու, կարովի   քրեական  գործն է, դրա վառ արտահայտությունը  դատարանների շրջափակումն էր,  դրա վառ արտահայտությունն ԱԺ-ի պաշարումն էր, դրա վառ  արտահայտությունը Հրայր Թովմասյանի ընտանիքի  նկատմամբ իրավական և քաղաքական տեռորն էր,  երբ խուզարկում էին նրա 75-ամյա հոր տունը և նրա երեխաներին հրավիրում էին  ԱԱԾ։ Սա այդ գործընթացի շղթան է։ Ով հանդգնում է  Նիկոլ Փաշինյանի դեմ, նրա քիմքին ոչ  հաճելի հայտարարություններ և գործողություններ անել,  Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու  համար,  անտեսելով Սահմանադրությունն ու Օրենսդրությունը,  իրականացնում է քաղաքական հետապնդում։ Սա այդ շղթան է։ Եթե մեր որոշ գործընկերներ կամ ԲՀԿ անդամներ նոր են ասում, որ սա քաղաքական հետապնդում է, կան  քաղաքական ձերբակալվածներ, ես երկու տարի շարունակ  նշում եմ, որ ՀՀ-ում այլևս  չկա ժողովրդավարություն, Հայաստանում մեծ սպառնալիք կա՝  և խոսքի ազատության, և բազմակարծության, և  ներքաղաքական ազատ գործունեության։ Հենց դրա մասին եմ ասել առաջին իսկ օրվանից։ Գաղտնալսումները բավարար չէի՞ն դա հասկանալու համար։ Որոշ ընդդիմադիրներ ասում էին, որ  իրավական գործընթաց է, հետևեք, հետևեցինք։ Նոր արթնացա՞ն և տեսան։ Երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ոտնձգություն են կատարում  ՀՀ սահմանադրության և ժողովրդավարության նկատմամբ»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն  աստիճանաբար փորձում է  «խաղից հանել» բոլոր նրանց, ովքեր իրեն խանգարում են, ձգտում է  ունենալ միանձնյա,  բացարձակ իշխանություն ՀՀ-ում։

«Սկզբում դա ՀՀԿ-ն  էր, հետո՝ Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն,  հետո ԲՀԿ-ն՝ Ծառուկյանը, վաղը՝ մամուլը։ Նոր չի սկսվել այս ամենը։ Տարակուսելի է, որ այսօրվա որոշ ընդդիմադիրներ երեք օր առաջ հայտնաբերեցին, որ Հայաստանում քաղաքական  բանտարկյալներ կան, և կարող են լինել քաղաքական կալանավորներ»,- ասաց Շարմազանովը։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ