05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Պարոն պատահականություն, տո դու ուր, պետականությունն ու պետական ինսիտուտներն ուր». Գեղամ Պետրսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն պատահականություն, տո դու ուր, պետականությունն ու պետական ինսիտուտներն ուր։

Ամբողջ կյանքդ զբաղված ես եղել պետական ինստիտուտները վարկաբեկելով, հայրենիքի առջև մարդկանց ծառայություններն անվանարկելով, հիմա եկել պետական կարգի՞ց ես խոսում։ Ժամանակին պետական կարգի դեմ անհնազանդություն քարոզողն ու ոստիկանության դեմ անկարգություններ հրահրողը, այսօր եկել է պետականությունից է խոսում ու ոստիկաններին ռեժիմի վահան է փորձում դարձնել։

Ահաբեկիչներին կառավարությունում ընդունողն եկել ու պետականությունից դասախոսություններ է կարդում։
Նիկո’լ, ով պետական կարգից ու պետականությունից խոսի, դու դագաղներից , սև լենտերից ու Ալևի կառուցողական լինելուց խոսի։ Հայաստանի պետականության սպառնալիքը դու ես ու քո հակապետական կառավարումը։

Հերիք է մոլորեցնես ժողովրդին. այլևս նույնիսկ քո էժան հնարքներն անզոր են»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ