30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հաջորդ անգամ փորձեք եղանակի տեսությունը Նիկոլի ձայնով հեռարձակել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտվանից ոստիկանական շրջիկ մեքենաներից քաղաքով մեկ լսվում է Նիկոլ Փաշինյանի «կանխարգելիչ» ղժղժոցը։

Այս մտքի հեղինակին թվում էր, թե այս կերպ «քաղաքը Նիկոլ է լսում»։ Հիասթափեցնեմ։ Մարդիկ լավագույն դեպքում ծիծաղում են, իսկ ոմանք՝ նույնիսկ հայհոյում։ Քաղաքի մեծամասնությանը Նիկոլն արդեն զզվացրել է։

Ո՞նց կարելի էր «խուրդել» այդքան մեծ հանրային վստահության ռեսուրսը ընդամենը երկու տարում։ Ո՞նց։

Հ.Գ. Հաջորդ անգամ փորձեք եղանակի տեսությունը Նիկոլի ձայնով հեռարձակել։ Կամ բջջային օպերատորների ինքնապատասխանիչները։ Փաշինյանի ձայնով շատ բազմիմաստ կհնչի «Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս» արտահայտությունը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ