2000 դրամանոց մայկով ու թրաշով չես կարող Մոնթեին նմանվել. Գեղամ Պետրոսյան
«Պարոն աննախադեպին ու իր ամբողջ թիմին ուզում եմ ասել, որ արդեն երեկ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի
մահվան տարելիցի օրն էր։
Ոչ մի հիշատակի խոսք չլսեցի ու չտեսա։
Իշխանազավթման օրերին խորհրդատուներդ քեզնից փորձում էին Մոնթեի կերպար կերտել, բայց մոռացել էին, որ 2000 դրամանոց մայկով ու թրաշով չես կարող Մոնթեին նմանվել։
Հոգիդ, արժեհամակարգդ ու հայրենասիրությունդ կեղծ են ու խաբուսիկ», – այս մասին գրում է ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։