15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Չփորձե՛ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին. Վանեցյանը՝ Փաշինյանին

«Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը կրկին մեղքը ժողովրդի վրա գցելով՝ անցել է մարդկանց վիրավորելուն», – Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես: Չփորձե՛ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին», – գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, ունեցել ենք նոր ռեկորդ՝ 723 նոր դեպք։

Փաշինյանն ընդգծել է, որ այսօր առավոտյան Սևանից վերադառնալիս նկատել է, որ մարդիկ չեն պահում կանոնները, չեն կրում դիմակներ։

«Սա մեր քաղաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ», – ասաց նա՝ ավելացնելով, որ պետական կարգը մշտապես ասոցացվել է բռնության հետ, մինչդեռ հեղափոխությունն ազատություն է բերել մարդկանց։

Փաշինյանն ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակում մարդիկ պետական կարգն ընկալում են որպես իրենց ազատության սահմանափակում, դրա համար էլ չեն պահպանում կանոնները։

«Չեմ կարող ուրիշ բացատրություն տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Հեղափոխությունն ազատագրել է մեզ, հետևաբար մեր ազատությունն ասոցացվում է կարգի բացակայության հետ», – ասել է նա։

 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ