23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում կա մեկ «մահվան բացիլ», և այդ մեկ «մահվան բացիլը» Նիկոլ Փաշինյանն է. Միհրան Հակոբյան

Պատերազմի ժամանակ պետության ղեկավարը փորձում է համախմբել բոլորին: Սա պարզ քրիստոմատիկ աքսիոմ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսը պատերազմի հետ համեմատություններին։

 «1941-ի ֆաշիստական ներխուժումը ԽՍՀՄ նույնիսկ Ստալինին ստիպեց իջնել «ժողովուրդների հոր» պատվանդանից ու սովետական քաղաքացիներին քույրեր և եղբայներով դիմել: Ի՞նչ է անում կորոնավիրուսի դեմ պայքարը «պատերազմ» հռչակած Նիկոլը Փաշինյանը, ճիշտ եք՝ իր հետ անհամաձայան ՀՀ քաղաքացիներին բացիլ է անվանում: Այո այո, բացիլ է անվանում միլիոնավոր մարդկանց, ովքեր «պատերազմում» իր զինվորները պետք է լինեին: Իսկ գիտե՞ք՝ ինչու է այդպես վարվում: Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր հանցավոր անգործության հետևանքով «պատերազմն» արդեն իսկ տանուլ է տվել:

Նիկոլ Փաշինյանը խայտառակ կերպով պարտվել է, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ «պատերազմող» աշխարհի ամենաապիկար «հրամանատարն է», որ միայն այսօր 23 մարդու գլուխ է կերել (ընդհանուր՝ 327) ու շատ լավ հասկանում է, որ իր ապուշությունները մատնացույց անող «բացիլները» մահ առ մահ հաշվետվություն են պահանջելու իրենից: Ինչպես յուրաքանչյուր խայտառակություն, այս մեկի հեղինակն էլ կոնկրետ անուն ազգանուն ունի՝ հանցավոր անգործության և բացահայտ ապուշության համար վրա հասնող պատասխանատվության հետևանքով:

Այս խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է: Հայաստանում կա մեկ «մահվան բացիլ», և այդ մեկ «մահվան բացիլը» Նիկոլ Փաշինյանն է: Ուքանի այս «մահվան բացիլը» Հայաստանի վարչապետն է, մահերը շարունակվելու են, հարյուրների, գուցե և հազարների են հասնելու»,-գրել է Միհրան Հակոբյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ