23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Déjà vu․ ցանկացած նորը հնի կրկնությունն է․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «2018-ի իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանում պետք է ընթանան բուռն քննարկումներ, որոնց ընթացքում վերաիմաստավորվեր անցյալը, իմաստավորվեր կատարվածն ու ապագայի ծրագրեր մշակվեին: Ցանկացած հանրային ու պետական ցնցումներից հետո ակտիվանում է ինտելեկտուալ կյանքը: Դա չգրված օրենք է, սակայն ցանկացած օրենք ունի բացառությունները և նման բացառություն է այսօրվա Հայաստանը:

Իշխանության եկած «նոր» մարդիկ, որոնք իրենց հեղափոխականներ են կոչում ու խորհրդարանում մեծամասնություն ունեն, իրենց բացարձակապես այլ՝ հեղափոխականին ոչ վայել կերպ են դրսևորում՝ խորհրդարանում քվեարկում են ինչպես Բրեժնևի ժամանակների կոմունիստական կուսակցությունը՝ միաձայն։

Ավելին, «ախոյանների» դեմ կոլեկտիվ (Սերժ Սարգսյանը կասեր՝ ոհմակով) հարձակումներ են գործում՝ նրանց անվանելով «ժողովրդի թշնամիներ», իրենց հակառակվողներին՝ «դավաճաններ» ու «օտարերկրյա լրտեսներ», խրախուսվում է միմյանց հետևելն ու «գործ տալը», իսկ իրենց ղեկավարին կոչում են «հեղափոխության առաջնորդ»։ Երիտասարդ «հեղափոխականներն» իրենց բոլոր նախաձեռնությունները ներկայացնում են որպես ժողովրդի կամքի դրսևորում։ Կարճ ասած, նրանք քվեարկում են միաձայն, խոսում՝ միակերպ, գործում՝ ըստ «վերևից» եկող հրահանգների։ Սա անհասկանալի և անբացատրելի երևույթ է՝ այդքան երիտասարդ ու այդքան հնազանդ։

Սա «déjà vu» է (ֆրանսերեն` «արդեն տեսած»), անցյալի կրկնություն, կամ, եթե կենսաբանության մեջ հայտնի ֆենոմենը կիրառենք` մետամորֆոզ՝ երբ մի բիոլոգիական տիպի մնացորդներից դաջված հետքի մեջ մեկ այլ կենսաբանական տիպ է բնակություն հաստատում՝ ընդունելով նախկինի արտաքին տեսքը։

Դեռևս 1990-ականների ժամանակ Հայաստանում մի բանավեճ էր սկսվել այն մասին, թե արդյոք հայերը «սովորակա՞ն», թե՞ «համաշխարհային» ազգ են։ Ժամանակին հրեաներն էին երազում, որ ստեղծեն մի երկիր, որտեղ լինեն հրեա բանվորներ, գյուղացիներ, հավաքարարներ, մուրացկաններ և այլն, այսինքն՝ դառնան «սովորական», պետականություն ունեցող ազգ՝ բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։

Շատ հայեր նույնպես ժամանակին երազում էին դառնալ «սովորական» պետականաստեղծ ազգ։ 90-ականների ժամանակ մի թեզ կար, որ հայերը երբեք «սոցիալական բունտ» չեն կազմակերպի, դա մեզ բնորոշ չէ, որովհետև մենք «խելոք», առևտրական, շահամոլ, ոչ պետական ազգ ենք։ Դա այն ժամանակվա իշխանություններին հույս էր տալիս, որ իրենց դեմ սոցիալական հողի վրա զանգվածային ընդվուզումներ չեն լինի։ Նման տեսակատ գոյություն ուներ նաև մինչև 2018 թվականը, մինչև որ տեղի չունեցավ այն, ինչը տեղի ունեցավ։

Հրեաների երազանքը կատարվել է՝ ունեն «սեփական արտադրության» թափառականներ՝ բոմժեր, բանվորներ, զինվորականներ, պորտաբույծներ և այլն։ Կարծես թե հայերի երազանքն էլ է կատարվում, մենք արդեն ունենք մեր «գործ տվողները», «հեղափոխություններն» ու «հեղափոխության առաջնորդը», պոպուլիստներն ու դրա սպառողները։ Սպասենք մեր «փոքրիկ Ստալինին», ինչպես նաև, նրան տապալելուց հետո, «Ապաշխարհում», «Բժիշկ Ժիվագոն» կամ նմանատիպ այլ խոսուն անվանումներով ֆիլմերին ու գրքերին։

2018-ը ցույց տվեց, որ, իհարկե, ուշացում, սակյան մենք նույնպես կրկնում ենք մյուս պետականաստեղծ, սոցիալական դեմագոգիաների ու պոպուլիզմի հանդեպ նրբազգաց, սոցիալական բունտերի հանդեպ հակում ունեցող սովորական ազգերի անցած ուղին։ Ու դեռ պարզ չէ, թե դա լա՞վ նորություն է, թե՞ վատ։

Ստեփան Դանիելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ