23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներողությունները պահեք վերջում, որպես դատարանում ձեր վերջին խոսք․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«Փաշինյանն այսօր անդրադարձել է վերջին օրերին հնչեցրածս քննադատությանն այն մասին, որ վատ հրամանատարին պետք է հեռացնել հրամանատարությունից: Երբևէ իր կյանքում զենք չտեսած մեկը, ով ապրիլյան պատերազմին «մասնակցություն» էր ունեցել մայիս ամսին, իրեն իրավունք է վերապահել խոսել ռազմական տրիբունալի մասին:

Բացի այդ`

1. Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, թե իբր իր ղեկավարած կառավարությունն աշխարհի զարգացած երկրներից ավելի արդյունավետ է պայքարում համաճարակի դեմ:

2. Արսեն Թորոսյանն այսօր ներողություն է խնդրում սխալների համար և մատնանշում սխալներ, որնք թույլ չէին տա, եթե լսեին քննադատությունները:

Վաղը հանգամանալից կանդրադառնամ այս երկուսին:

Հ.Գ. մահերի համար էլ պիտի ներողություն խնդրե՞ս… Ներողությունները պահեք վերջում, որպես դատարանում հնչեցվող ձեր վերջին խոսք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ