02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլի «սուտը բռնվեց»․ «Հրապարակ»

ԱՀԿ-ի (ВОЗ)՝ COVID-19-ի արձագանքման խմբի ղեկավար Մարիա Վան Քերքհովենի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի «սուտը բռնվեց»․

«Կորոնավիրուսի ասիմպտոմ փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում։ Ելնելով մեզ մոտ առկա տվյալներից՝ անհավանական է թվում, որ կորոնավիրուսի ասիմպտոմ հիվանդը կարող է վարակել մեկ ուրիշի։ Մենք ունենք մի շարք զեկույցներ այլ երկրներից: Այլ երկրներում վերահսկում են ասիմպտոմ հիվանդներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մարդկանց, և հիվանդության հետագա փոխանցում չենք հայտնաբերել»։

Հիմա ուզում եմ հասկանալ կորոնավիրուսի ասիպտոմ ախտանիշներ ունեցող Նիկոլ Փաշինյանը ո՞նց է վարակել իր ընտանիքի անդամներին։ Վարչապետն ասում էր․ «Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից․․․»։ Փաստորեն ինքը, եթե նույնիսկ ասիմպտոմ ախտանիշներով կորոնավիրուս է  եղել,  չէր կարող վարակել ընտանիքի անդամներին։ Մնում է իրեն՝ որպես ասիպտոմ փոխանցման  «թանգարանային եզակի  նմուշ» ԱՀԿ-ին տրամադրվի՝ համաշխարհային փորձի փոխանակման բարիդրացիական նպատակով։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ