23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաստորեն կորոնավիրուսային ճգնաժամը բոլորի որոշումների վրա պետք է ազդի, բացի Մարությանից»․ Դավիթ Խաժակյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարությանը հունիսի 5-ին 9.9 միլիոն դրամ է հատկացրել նոր ծառայողական ավտոմեքենա գնելու համար
Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։

Հիմա, երբ իր նշանակած քաղաքապետն է պաշտոնավարում, իրականացվում է ճիշտ հակառակը։ Եթե ընդունենք, որ 70%-ի կրճատումը չափազանցություն էր, այդուհանդերձ փաստենք, որ Մարությանը ոչ միայն չկրճատեց մեքենաները, այլև ինչ մնացել էր պարկում և չէր շահագործվում՝ ծախս չառաջացնելով, նա ամրակցեց պաշտոնյաներին։

 

Ուղիղ 5 օր առաջ Մարությանը մի շարք ծախսային հոդվածներից նվազեցում իրականացրեց և շուրջ 10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն։ Փաստորեն կորոնավիրուսային ճգնաժամը բոլորի որոշումների վրա պետք է ազդի, բացի Մարությանից։ Մեքենաների վերաբաշխման և ինչո՞ւ ոչ՝ կրճատման փոխարեն Մարությանը որոշեց հավելյալ գումար հատկացնել նոր մեքենա գնելու համար։

Իդեպ այս ամենն իրականացվում է քաղաքի եկամուտների էական անկման ֆոնին»։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ