«Թուլափայով ապրած եւ ապրող «գործիչները» շարունակելու են լպստել, ամեն օրվա իշխանությանը». Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել .
«Դոնդողանման «մշակույթի գործիչներ»
«Զարմանալի չէ, որ այսօր նախկիններից խոսում են հենց սրանք, էն մարդիկ, որ ամենից շատ են օգտվել էդ նախկիններից։
Տեսել ենք, չէ՞, ոնց էիք ծռմռվում ու շողոքորթում, ոնց էիք հասնում Ստեփանակերտ, մեդալները ստանում եւ թռնում Երեւան,/էս մեկը կոնկրետ մարդու մասին է, վստահ եմ, ինքը իրեն տեսավ եւ հիշեց, թե ոնց էր կքանստում բոլորի առաջ/։
Ախր ձեր անցած հակամշակութային ճանապարհը ամբողջ երկրի աչքի առաջ է եղել, հիմա եկել եք նախկին եք փնովում, քննադատում, որ ի՞նչ անեք․․.Որ հիմա էլ սրանից պոկե՞ք պատառիկներ, ծրագրեր, հրատարակելու իրավունքներ։
Վստահ եմ, երբ կգա նիկոլի թվի վերջը, իսկ այն գալու է եւ շատ շուտով, դուք ձեր հուդայականությունը առած կփախչեք, քանի որ այլեւս երբեք մեր երկրում չի լինելու հուդաների եւ ինքնահռչակների ժամանակ»…
Այս գրառումս «Այլեւս երբեք չի լինելու հուդաների ժամանակը», մայիսի 21-ին եմ հրապարակել, եւ այն ժամանակ վստահ էի, որ վերջինը չի լինելու, քանի որ թուլափայով ապրած եւ ապրող «գործիչները» շարունակելու են լպստել, ամեն օրվա իշխանությանը, իրենց համար հերթական նոր փայը փախցնելու համար։ Չսխալվեցի, ցավոք․․․Այն ժամանակ անանուն եմ գրել, վստահ, որ էդ մարդը եւ նրա հետ նաեւ մի քանիսը իրենք իրենց կտեսնեն , բայց կարծես թե չեն ընկալել, որ հուդայիզմը պատժելի մեղք է եւ ուրացումն է պատժելի․․․Մնալու եք հիմար վիճակում, ձեր հիմար դերերով, դուք տեղով խաթաբալլադա եք, ոչինչ ավելին․․․Հիմա բաց ասում եմ, այն ժամանակ նկատի ունեի, նաեւ՝ Միքայել Պողոսյան անունով էդ մարդուն․․․
Ախր բոլորիդ հականե-հանվանե ճանաչում ենք․․․Մի օր չեմ զլանա եւ բոլորիդ անունները ի ցույց կդնեմ․․․Կգրեմ, թե ոնց եւ ինչեր եք մուրացել եւ ստացել բոլոր նախկին իշխանություններից եւ ինչ եք ակնկալում ու ստանում սրանցից, ախր «Մարալիկ-Մարալիկ-փոքր տեղ ա», բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն․․․
Նոր եկող իշխանությունը պիտի իմանա ձեր մասին եւ այլեւս երբեք մոտ չթողնի մշակույթի , արվեստի սուրբ խորանին․․. Հերիք եղավ․․․»: