25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել. Սմբատ Գոգյան

Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում:  Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

Նա գրել է. «Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։

Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ