02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շտապ օգնության աշխատակիցները չեն ստացել այս ամսվա պարգևավճարները․ Արման Աբովյան

ԱԺ « Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ժողովուրդ ջան, քիչ առաջ ստացա հեռախոսազանգ մի քաղաքացուց, ով աշխատում է Երևանում ՝ շտապ բուժօգնության ծառայությունում, որպես վարորդ (ում անունը հատուկ չեմ նշում, իր համար առաջացող հնարավոր խնդիրներից խուսափելու համար)։

Ըստ ստացած տեղեկության, այս ամիս՝ Շտապ Բուժօգնության վարորդները և (ենթադրաբար) մյուս աշխատակիցները չեն ստացել՝ այս ամսվա պարգևավճարները։
Հաստատելու կամ հերքելու համար, դիմում եմ իմ ընկերներին, ովքեր աշխատում են շտապ բուժօգնության հաստատություններում։
Առավոտյան նաև պաշտոնապես հարցում կիրականացնեմ»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ