17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նիկոլի «հեղափոխության» քաղաքական ամբիցիաները». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի «հեղափոխության» քաղաքական ամբիցիաները:

Եթե նկատել եք, Նիկոլն իր ելույթների ու հայտարարությունների սկզբնամասում, հատկապես, եթե դրանք ինչ-որ պաշտոնական և կարևոր թեմայի վերաբերյալ են լինում (Արցախի հարց, Ռուսաստանի հետ հարաբերություններ, մակսանենգ ծխախոտ, ադամանդ, զենք), որպես կանոն, առանձին շեշտադրում է կատարում, որ «Հայաստանում հեղափոխություն է եղել», որ «հասարակության մեջ և քաղաքական օրակարգում հեղափոխության նոր դրույթներ ու թեզեր է հարկավոր ներդնել», պարբերաբար շեշտում է, որ «երկրում նոր իրավիճակ է», «պետք են հեղափոխական մոտեցումներ, որոնք չկան», և այլն, այլ կերպ ասած՝ Հայաստանում ամեն ինչ «աննախադեպ» է։ Սա Նիկոլին հատուկ գործելաոճ է, քանի որ նա իրավիճակային քաղաքական գործիչ է, և ամեն քայլ ու հայտարարություն անում է բացառապես սեփական քաղաքական ամբիցիաների ու կրքերին տուրք տալու նպատակով։

Հենց դրանով էր պայմանավորված նախկին իշխանությունների նկատմամբ բացահայտ գրոհը, նրանց անընդհատ քննադատության թիրախ դարձնելն ու ամենօրյա ռեժիմով դեմոնիզացնելը։ Ընդհանրապես ապացուցված ճշմարտություն է, որ դեմոնիզացման գործընթացն ունենում է մուլտիպլիկատիվ էֆեկտ, և ինչքան էլ այն լինի արհեստական, միևնույն է, թողնում է բավականին լայն հետևանք․ ահա այս ամենը փայլուն իմանալով էլ՝ Նիկոլն իշխանության գալու առաջին օրվանից սկսած լծված էր այդ գործին։
Թիրախներն այդքան էլ շատ չէին․ նոր հրաժարական ներկայացրած ՀՀԿ թիմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Նիկոլնն իր թիրախում ուներ դեռևս 2011-12 թթ.-ից, իսկ արդեն իր ողջ պատգամավորական գործունեությունը կառուցեց օրվա իշխանությունների քննադատության համար տարբեր միֆեր ու լեգենդներ քաղաքական օրակարգ բերելով, որոնք մինջ օրս տենց միֆ էլ մնացել են։ Նիկոլի թիրախում բացահայտորեն հայտնվում էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետներ,
պատգամավորներ, մարզպետներ, նախարարներ և այլն։

ՀՀԿ թիմի նկատմամբ բավարար չափով ատելությունն ապահովված էր, և առաջիկա մի քանի տարիներին որևէ աջակցություն չունենալու և քաղաքականապես հզորանալու շանս չունենալու հույսով՝ Նիկոլը լծվեց իր վաղեմի երազանքի իրականացմանը․ նա շատ արագ լիկվիդացրեց և քաղաքական արենայից փորձեց հեռացնել իր համար առանցքային թիրախ հանդիսացող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և բոլորս ականատես եղանք, թե ինչպես Արցախի հերոս ՀՀ երկրորդ նախագահը ձերբակալվեց, ավելին՝ մինչ օրս անհասկանալի ու անապացուցելի մի գործի շրջանակներում շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։

Ըստ էության ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ կառավարությունն ամեն առիթով և անընդհատ վարկանիշը փրկելու տենդագին քայլեր է իրականացնում ու փորձում է ժողովրդին ներքաշել չվերջացող հրավառության մեջ, որտեղ գերակայող է ամբոխային փառաբանությունն ու գոհունակությունը։ Այլ կերպ ասած՝ բոլորս միասին հայտնվում ենք հավերժական տեղապտույտի մեջ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ