22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանե Գեւորգյանը հերքում է Փաշինյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպման լուրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում եղել է մեկուսացված, որեւէ հանդիպումներ չի ունեցել։ Այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրին, թե Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

«Առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ այս ընթացքում հանդիպում եղել է մեկ անգամ, հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 16–ին, դրանից հետո հանդիպում չի եղել։ Նման հանդիպում, եթե տեղի ունեցած լիներ, մենք ինչպես հարկն է, դրա մասին կտեղեկացնեինք մեր հանրությանը, լրատվական դաշտին եւ դա գաղտնի չէինք պահի»,– ասաց Գեւորգյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ։ Կայքն արձանագրել էր, որ այդ հանդիպումից հետո ազատվեցին ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը՝ նրանց փոխարինելով ծանոթ-բարեկամական կադրերով։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ