25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Վլադիմիր Պուտինի հրավերով հունիսի 24-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: Տեղեկությունը հաստատել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք շքերթին»,- նշել է նա։

Վարչապետի Մոսկվա մեկնելու օրը դեռ հայտնի չէ:

Մոսկվայում Հաղթանակի շքերթը կանցկացվի հունիսի 24-ին։ Հաղթանակի օրվա միջոցառումները հետաձգվել էին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ