«Բստրել» բառը սազում է ձեր կերտած պետությանը․ Արփինե Հովհաննիսյանը՝ Արթուր Դավթյանին
Արդարադատության նախկին նախագահ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգե՜լի պարոն գլխավոր դատախազ
Հարգե՜լի Արթուր
Մեկ անգամ ձեզ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ սույն լիրիկական զեղումների եւ երկար ու «գեղարվեստականացված» տրակտատների սիրահար պերսոնաժի միջոցով աշխատեք ինձ չպատասխանել։ «Բստրել» բառը սազում է ձեր կերտած իրավական պետությանը, որտեղ դուք դեռ գլխավոր դատախազ եք։ Գիտեմ, որ տիրապետում եք երկար խոսելու ու ոչինչ չասելու նուրբ արվեստին, ձեր դեպքում արդեն՝ արհեստին։
Ձեր ասածները ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Մի փորձեք ինձ ուղղված ազգային – ազատագրական բալլադի մեջ շտկել ձեր հաղորդումների ու մյուս մարմինների ասածների միջեւ առկա հակասությունները, ձեր հաղորդման թերությունները՝ թե բա ավարտված գործով են հաշվել եւ այլն, 327 հոդվածը առանձին կար եւ այլն։ Դրա համար ընթեռնելի ու նորմալ են գրում, դրա համար «կոռուպցիայի դեմ մի այլ կարգի պայքարող » անվանակարգին արժանանալու համար խառը ու անհասկանալի հակասող թվեր չեն գրում։ Ամբիոնից այլ թվեր չեն հնչեցնում։ Հա ու մի բան էլ՝ եթե կալանքների թիվը միայն 327-ով էր պայմանավորված ապա կբացատրեք այդպես գրելու իմաստը՞՞՞՞՞։ Գաղտնի՞ էիք պահում։ Մտածում եք չե՞նք կարող գումարել հանել։
Ձեր ասածից ստացվում է, որ միայն 327 հոդվածով ( ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) կալանքի գրեթե նույնքան միջնորդություն է եղել, որքան բոլոր հանցագործությունների մասով միասին վերցրած։ Սա ավելի լուրջ թեմա է, քան ամբողջ նախորդ գրածս։
Հ.Գ. Արթուր հուսամ հասկացար, ինչու չէի նշել այդ հոդվածը։ Ուեթե անկեղծ՝ ես քո փոխարեն չէի փորձի շտկել մի շարք մարմինների սխալները։ Մինչ այս պահը ելել էի դատախազության հաղորդման ճշմարիտ լինելուց։ Միայն քո բանավոր խոսքի ու հաղորդման մեջ առկա հակասություններն էին, որ պարզաբանելու կարիք կար։
Հ.Գ.1 Կոռուպցիայի դեմ պայքարի գծով ձեր վերականգնած թվերը, ինչքան կուզեք մանիպուլացրեք, դրանք մի քանի անգամ քիչ են քան նույն ժամանակահատվածում բոլորիդ պարգեւավճարները։
Առողջ եղիր»։