23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իզուր մի ձգիր, վեր կաց եւ քայլիր, վեր կաց եւ գնա». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգմավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Ով ինքն իր դեմ դարձավ վնասակար եւ իրեն չմեղադրեց»-Նարեկացի կարդա
Առողջ եղեք «կենացը» կամ մաղթանքը, երբ փոքր էինք, չէինք հասկանում, միշտ մտածում էինք, իբր էս ինչ մաղթանք է։ Մեծանալուն զուգընթաց, ինքներս ենք արդեն այդ մաղթանքը կամ «կենացը» հնչեցնում, այլեւս ընկալելով, որ հիմնականը մեր կյանքում առողջ լինելն է ՝առողջ ֆիզիկապես եւ հոգեպես։

Առողջ մարդը կարող մարդն է, առողջ մարդը կարող է պայքարել իր իրավունքների համար, տեր կանգնել իր իրավունքներին, իր երկրին։Հիվանդ մարդը անօգնական, թույլ եւ նվազ մարդն է, ում շնչառությունը բավարար չէ իր իրավունքներին տեր կանգնելու համար։Եվ հիմա մեր ամբողջ հասարակությանը հիվանդացնում են, հիվանդացնում են միտումնավոր։ Հիվանդ մարդը չի կարող պաշպանել իր առողջ եւ անվտանգ ապրելու իրավունքը։
Հիմա մեր հասարակության մի զգալի հատվածը հիվանդ է , հիվանդ՝ ֆիզիկապես եւ հոգեպես։ Աշխարհին պատած այս վիրուսը մեզ համար՝ հայաստանաբնակներիս համար, հատուկ կարգով է վտանգավոր եւ վախենալու։

Պատճառը՝ ակնհայտ է, այսօր չկա այն իշխանությունը, որի սահմանադրական պարտականությունն է հոգ տանել քաղաքացիների անվտանգության եւ առողջության համար։ Վաղուց արդեն ակնհայտ է, որ օրվա իշխանությունը, հանցագործ անտարբերություն ցուցաբերեց, հանցագործ ցինիզմ , միտումնավոր բառադիություն, այս համաշխարհային վիրուսի ներթափանցումը, ապա, մարդկանց վարակման հավանականությունը նվազեցնելու, մարդկանց բուժումը եւ առողջապահական անվտանգությունը մաքսիմում խելացի եւ արդյունավետ կազմակերպելու համար։

Եվ եթե նախկինում կային կասկածներ, որ Նիկոլի իշխանությունը միտումնավոր է իրավիճակը այսքան հեշտ եւ պարզունակ ներկայացնում եւ ինքն էլ թռի-վռի է վերաբերում պանդեմիային, ապա այսօր, ավելի քան ակնհայտ է, որ ահագնացող վարակակիրների թվերը, ահագնացող մահերը վատ, փնթի եւ ապաշնորհ կառավարման արդյունք են։ Քիչ առաջ կարդացի հետեւյալը․«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերեր վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների»:

Եթե սա ճիշտ է, իսկ ես համոզված եմ, որ ճիշտ է, քանի որ նաեւ այլ մասնագետներ եւ բուժհիմնարկներ են այլեւս խոսում այս կարգի երեւույթներից, ուրեմն հաստատվում են իմ կասկածները, թե Թորոսյան Արսենը եւ Փաշինյան Նիկոլը վիրուսը եւս օգտագործում են իրենց նեղ անձնական շահի համար եւ վիրուսի կանխարգելմանը եւ բուժմանն ուղղվող միջոցները սահուն սղղացնում են իրենց հաճո, իրենց հոգեհարազատ բուժհիմնարկներ , անգամ այս պայմաններում նրանք իրենց սեփական գրպանի մասին են մտածում /լսեք Միքայել Մինասյանի փաստերը/եւ ոչ՝ ՀՀ քաղաքացիների առողջության։ Ապացույցը՝ մեր փոքրիկ երկրում, 3 միլիոն բնակչությամբ, 259 զոհերն են, մարդկային հարյուրավոր մահերը եւ հաազարավոր վարակակիրները։

Ինչպես դեռ մարտի սկզբին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց վիրուսի մասին, ասելով, որ սա պատերազմ է, ինքս էլ կրկնելով սա, պնդում եմ, այո, պատերազմ է եւ այս պատերազմը Նիկոլը տանուլ է տվել, եւ տանուլ է տալիս միտումնավոր։Սա ոչ այլ ինչ է, քան սպիտակ եղեռն․․․

Ինքը պիտի պատասխան տա, պիտի հրապարակի բոլոր մահացածների անունները, եւ յուրաքանչյուր մահի համար պիտի պատասխան տա, պիտի կանգնի դատարանի առաջ եւ դահլիճում պիտի լինեն բոլոր զոհերի հարազատները եւ պիտի պահանջեն արդար դատաստան։ 259 մարդ, 259 մահ․․․Հատիկ-հատիկ պիտի պատասխան տա։ Լսիր, տղա, դու վիճվարչություն չես, որ մոնիտորի առջեւ նստած թվեր ես ասում․․․։
Իզուր մի ձգիր, վեր կաց եւ քայլիր, վեր կաց եւ գնա։

Դու պիտի պատասխան տաս եւ ամենայն խստությամբ․․․
Նարեկ կարդա, մեղքերի այդ բեռով քեզ հողն էլ չի ընդունելու․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ