23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան՝ 4 նոր դեպք, ընդհանուր 130 մահ

Հայաստանում մայիսի 26-ին կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3220 մարդ (+75), այս պահին բուժվում է 4052-ը (+210)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 130 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 91, այլ պատճառներով՝ 39 մահ։

 Մեկ օրում մահացել է 4 մարդ։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ