28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշուղը երգում է ամենուր /վիդեո/

Նրա երազը եկավ Սասուն աշխարհից, բուն դրեց հոգու մեջ ու թևածեց երգի տեսքով: Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Երգեց հայրնենի բնաշխարհին հատուկ խաղիկներով, սրբորեն պահելով բարբառային բոլոր ելևեջները:

Ռազմահայրենասիրական երգերի հեղինակը, որը Հայաստանի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է այսօր տոնում է իր ծննդյան 62-րդ տարեդարձը: Չնայած աշուղի հոգին հաճախ ծվատվում է հայրենի երկրին սպառնացաղ ցանակացած ահազանգի դեպքում, բայց նա լավատես է և շարունակում է երգեր ձոնել ու գովերգել նաև մերօրյա հերոսներին:

Աշուղ Ռազմար Սասունցու երգերը վաղուց արդեն հայ մարդու սեփականությունն են և երգվում են տարբեր խմբերի և հայտնի երգիչ, երգչուհիների կողմից:

Թերևս չգտնվի մի մարդ, որը գոնե մտովի երգած չլինի “Անցնինք Սասուն, մդնինք Վան”, “Հավքերն Էգան” կամ  “Անդրանիկին” երգերը:

Henaran.am-ի խմբագրակազմը շնորհավորում է աշուղին և մաղթում հայ մարդուն ուժ և կորով պարգևող նորանոր երգերի ծնունդ, ստեղծագործական վերելքի ճանապարհին բեղմնավոր ընթացք և ընտանեկան երջանկություն:

Աշուղը երգում է ամենուր և առօրյաում և դիրքերում՝ սահմանապահ զինվորների համար և մշակութային դահլիճներում:

Նրա երգը Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ