28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանցի դատապարտյալները բարի կամքի շնորհիվ պատժի մնացած մասը կկրեն հայրենիքում

Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:

Հուլիսի 10-ին իրականացվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն”, “Վարդաշեն” եւ “Աբովյան” ՔԿ հիմնարկներում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության 12 քաղաքացու փոխանցումը (11 տղամարդ եւ մեկ կին) ԻԻՀ՝ հետագա պատիժը Իրանում կրելու նպատակով:

Փոխանցումն իրականացվել է բարի կամքի դրսեւորմամբ՝ փոխադարձության հիման վրա՝  հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես  նաեւ՝ ՀՀ արդարադատության նախարարի եւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ գործում են 2006-ի հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված “Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական համագործակցության մասին” եւ “Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հանձնման մասին” համաձայնագրերը: Ներկայումս շարունակվում է բանակցային գործընթացը դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրի նախագծի ստորագրման ուղղությամբ:

Պատժի մնացած մասը կրելու նպատակով ԻԻՀ փոխանցված դատապարտյալները ՀՀ դատարանների կողմից դատապարտվել էին ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգություն), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) եւ  266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար:

 

Արդարադատության նախարարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ