03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազն Ալեն Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր. Փաստաբան

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց լրագրողներին, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Այսինքն, այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում՝ նյութերը ՀՔԾ-ին փոխանցելն առնվազն տարօրինակ է: Այս գործով ՀՔԾ-ն շանս ունի առնվազն մասամբ ազատվելու իշխանության մահակ լինելու ձևավորված պիտակից և իրականացնելու օբյեկտիվ քննություն, քանի որ արդեն իսկ բավականաչափ փաստական տվյալներ ունեն դեպքի մասին», – նշել է Աթանեսյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ