23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ՌԴ տեղափոխված ծխախոտի թեման դիվանագիտական սկանդալի պատաճառ է դառնում. 168.am

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել, որով Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ է տեղափոխելիս եղել Աֆղանստան։ 168.am-ի  աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջադեպը սպառնում է վերածվել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի։

Բանն այն է, որ ռուսական կողմը ավելի վաղ խնդրել էր, որ մոսկովյան օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին Զվարթնոց տեղափոխող ինքնաթիռները Երևանից Մոսկվա վերադարձնի նաև ՌԴ քաղաքացիներին:

Այսինքն՝ Երևանից Մոսկվա դատարկ թռչող ինքաթիռը, ռուսական կողմի առաջարկով, պետք է հայրենիք վերադարձներ ՌԴ քաղաքացիներին, հատկապես որ չվերթի համար ռուսական կողմը պատրաստ է եղել վճարել:

Բայց ռուսական դիվանագիտական շրջանակների այս առաջարկը կտրականապես մերժվել է: Եվ այսօր պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար Զվարթնոցից Մոսկվա թռչող ինքնաթիռները ոչ թե դատարկ են եղել, այլև մաքսանենգ ծխախոտ են տեղափոխել Ռուսաստան:

168.am-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ «Արթուր անունով մարդ կա, ով զբաղվում է ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու խնդիրներով: Իրականում հենց նա է Հայաստանից ծխախոտի մաքսանենգ խմբաքանակների դիմավորողն ու ցրողը: Համաճարակի այս ողջ ընթացքում բոլոր ինքնաթիռները, որ Արթուրը Երևան է ուղարկել, Մոսկվա են վերադարձել մաքսանենգ ծխախոտի խմբաքանակներով:

Կան հստակ տեղեկություններ, որ այս ամենի հետևում կանգնած են Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մերձավորները, որոնք անգամ այս օրերին չեն խորշում սովի շեմին կանգնած երկրում սիգարետի կանտրաբանդայով զբաղվել ու միլիոններ աշխատել, իսկ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակին գերի դարձած ՌԴ քաղաքացիների վրա թքած ունենք:

Իրականում՝ սարսափելի է պատկերացնել այս ամենի հետևանքները, որովհետև ռուսական դիվանագիտական շրջանակներն իրոք վիրավորված, ապշած ու բարկացած են: Սա ուղղակի խայտառակություն է, որի հետևանքները շատ դաժան են լինելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ