06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲԴԽ նախագահին գիշերը կանչել են Կառավարություն. եղել են ցուցումներ՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու. Pastinfo.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես է Կառավարության շենք մուտք գործում ԲԴԽ նախագահը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հստակ ցուցումներ են տրվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու համար: Հանձնարարականներ են տրվել նաեւ իրավապահ մարմիններին՝ հստակ նախազգուշացումով, որ ցանկալի արդյունքը չապահովելու դեպքում կլինեն պաշտոնանկություններ։

Գիշերը Խաչատրյանների տարբեր հասցեներում գիշերը նկատվել են մի շարք ավտոմեքենաներ, որոնք թերեւս սպասել են Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու օպերացիան բեմադրելու համար, ինչը չի ստացվել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ԱԱԾ-ն ծանուցում է ուղարկել Գուրգեն Խաչատրյանին՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար: Բացառված չէ գործողություններ իրականացվեն բիզնես գրասենյակներում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ