23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա. Նարեկ Մալյան

Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց, Facebook-ի իր էջում գրել է «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը։

«Երեկ Գեղարքունիքի մարզպետը «Հայկական Ժամանակին» տված իր հարցազրույցում պատմում էր իբր 500 մարդ հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա: Այս պատմությունը դարձավ համացանցում ծիծաղի ու ծաղրի առարկա: Մարդիկ համեմատում էին, որ օրինակ Շուշին 700 հոգով ազատագրեցին, իսկ Գավառի հիվանդանոցը՝ 500..

Չնայած նրան որ այս ապուշության հեղինակը պետական պաշտոնյա էր ու իշխանության թիմի անդամ, իսկ ԶԼՄ-ն, որով տիրաժավորվեց այդ խաբեությունը, պատկանում է ՀՀ վարչապետին, այսօր փաստերի ճնշման տակ լուրը հերքվեց:

Իհարկե հայտարարվեց որ մեղավոր են անբարեխիղճ ԶԼՄ-ները, բայց դե մենք հո գիտենք որ «Հայկական Ժամանակը» բարեխղճորեն կատարում է իշխանության հրահանգները, իսկ մյուս ԶԼՄ-ները ծախված են ու առնված…

 

Արձանագրենք, որ իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա, իսկ ինչ վերաբերվում է այն փոքրիկ ստին, որ իբր ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, ձև տանք որ հավատում ենք… ի վերջո, իրավապահ համակարգի պատիվն են ուզում փրկել այդ մանր ստով», – գրել է Մալյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ