23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ 2 հոգու վիզ են կտրել. Armlur.am

Armlur.am-ը գրում է․ «Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի զսպել կողմերին։

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել :

Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել:

Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ վզի կտրվածքի հետևանքով սպանվածներից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Խաչիկ:

Armlur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝  հայտնի են դարձել , թե ինչի հետեւանքով Գավառի ճանապարհին հնչեցին կրակոցներ, որոնք 4 անձի համար դարձան ճակատագրական:

Հիշեցնենք, որ այսօր կրակոցներ էին հնչել Գավառի ճանապարհին, որի արդյունքում 2անձ սպանվեց:

Գրել էինք, որ Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու , կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:
Դեպքից հետո Գավառում եւ Նորատուսում իրավիճակը բավականին լարված է եւ իրավապահները Երևանից խումբ են ուղարկել Գեղարքունիքի մարզ, որպեսզի կարողանան հանդարտեցնել երկու համայնքի բնակիչներին , հետագա արյունահեղությունը բացառելու համար, սակայն կրքերը դեռ չեն հանդարտվում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ