23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սեւ ու սպիտակը միշտ արդիական է, ոչ մի բան ինձ մոտ չի փոխվել»․ Հայկ Մարությանը՝ Անի Խաչատրյանին

Ուրախ եմ պարոն քաղաքապետ, որ այլեւս սեւ ու սպիտակը արդեն արդիական չի ձեզ մոտ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Քաղաքապետը անմիջապես արձագանքեց. «Սու ու սպիտակը միշտ արդիական է եւ ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել: Ես նորից 100 անգամ կարող եմ մանրամասնել՝ ինչ է նշանակում դա»:

Նշենք, որ մինչ այդ Հայկ Մարությանն անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ նշել էր. «Ինչպես սկսել ենք մեր աշխատանքը կադրային քաղաքականության հարցում, նույն կերպ շարունակելու ենք. շատ ճիշտ սկզբունքներ ենք վերցրել, որ ամենակարեւորը մարդու պրոֆեսիոնալիզմն է, այսինքն արդյոք այդ անձը կարող է օգուտ տալ համայնքին, թե ոչ:

Երկրորդ, որ ինքն իր պարտականությունները պատշաճ կատարի եւ հատուկ չխանգարի մարմնի գործունեությանը, հատուկ վնաս չտա համայնքին, աշխատակազմին եւ Երեւանի բնակչությանը: Եթե այս երկու չափանիշին համապատասխանում է, անձը կարող է աշխատել: Եթե այս պահին չի զբաղվում կոռուպցիայով, այս պահին լծված է ամբողջ ուժերով աշխատանքին, ինքը պետք է աշխատի մինչեւ այն պահը, երբ էլ չի կարող օգուտ տալ եւ շեղվում է ճիշտ ուղուց:

Իսկ թե մարդը եղել է ՀՀԿ-ական, դրանից առաջ ՀՀՇ-ական, դրանից առաջ կոմունիստ, թե այլ կուսակցությունների մեջ, դա կարեւոր չէ: Հեղափոխությունը հենց դրա համար է եղել, որ մենք ասում ենք քաղաքականությունը եւ պրոֆեսիոնալիզմը չի կարելի խառնել»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ