23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդի 5 տոկոսն ապացուցի, ասենք՝ ապրես, չէ՝ գնա ներողություն խնդրի. Բաբկեն Հարությունյանը՝ վարչապետին

Նախկինների մասով Նիկոլ Փաշինյանի հաշվարկը շատ պարզ է. ինքը միշտ մադկանց հիշեցնում է նախկիններին, հետո համեմատվում է նրանց հետ, հետո՝ ինչ ուզում, ասում է նրանց հասցեին, անցնում-գնում է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:

«Նախկին իշխանություների մեծագույն սխալն այն է եղել, որ երբ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մեղադրանքներ է հնչեցրել, նրանq որևէ իրավական ընթացք չեն տվել: Բայց այսօր փորձի մեկը որևէ գնահատական տա գործող իշխանությանը, ուժային կառույցները գնալու են, չոքեն դուռը:

Նիկոլը հարյուր հատ բան է ասել՝ Սաշիկի հիսուն տոկոսները, հոլովել է Սամվել Ալեքսանյանի անունը, Քոչարյանի 4 միլիարդը: Դե բեր, ապացուցի: 4 միլիարդ չենք ուզում, 5-10 տոկոսն ապացուցի, ասենք՝ ապրես: Չէ՝ գնա ներողություն խնդրի: Այսինքն՝ նախկինները թույլ են տվել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ անապատասխանատու հայտարարություն ուզի, անի, քաղաքական դիվիդենտներ հավաքի: Ես էլ ասում եմ՝ մեղադրում ես, շատ լավ, ապացուցի, դատի, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արա», – իր խոսքն ամփոփեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ