24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր հայտարարությունների հաջորդ օրը իրականությունը մեզ կարող է բերել ուրիշ հայտարարության. հայհոյեք մեզ, օգտվեք ձեր իրավունքներից. Նիկոլ Փաշինյան

Մարտին մենք հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մենք այդ հայտարարությունը արեցինք, հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց ամեն ինչ այդպես չգնաց, հետևաբար, զարգացավ մի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, ովքեր հնարավորություն չունեն, այլ սկսեցին չվճարել նրանք, ովքեր հնարավորություն ունեն, մենք տեսնում ենք, որ հարուստ մարդիկ սկսել են չվճարել», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջանում է ռիսկ, որ չեն կարողանալու վճարել թոշակներ ու նպաստներ։

«Այս համակարգը կարող է քանդվել, կարող է խոսք գնալ, որ երկրում, ընդհանրապես, էներգետիկ համակարգը չաշխատի, որովհետև համակարգի բնականոն աշխատանքի շղթան ուղղակի կտրվել է», –  ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կառավարությունը համաձայնություն է տվել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովն ու մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը։

«Մի քանի օրվա ընթացքում մոտ 7 միլիարդ դրամին մոտիկ վճարումներ եղան համակարգում, այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ որ կարող էին վճարել, ասել են՝ «դե լավ, որ չեն անջատում, չվճարենք էլի», ընդ որում, այնպիսի մարդիկ, ովքեր խոշոր բաժանորդ են։ Սրա արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից», –  ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ այս պահի դրությամբ անջատվել է 4300 բաժանորդի հոսանք և 736 բաժանորդի գազամատակարարումը։

«Հիմա ո՞վ կարող է ասել կորոնավիրուսի այս ճգնաժամը ինչքան է տևելու, հիմա ես կարող եմ ասել, որ մինչև մյուս տարվա մարտ մենք կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու։ Գիտեմ, ժողովուրդ ջան, որ սա շատերիդ ջղայինացնում ա, ասում եք, որ «էն ժամանակ հայտարարել էիք, որ արտակարգ դրության ժամանակ անջատում չի լինելու», այո, հայտարարել էի, էն ժամանակ մարտի 30-նն էր, ու մենք էն ժամանակ չգիտեինք, որ արտակարգ դրությունը երկարացնելու ենք, հիմա էլ չգիտենք, որ երկարացնելու ենք։ Մեր հայտարարությունների հաջորդ օրը իրականությունը մեզ կարող է բերել ուրիշ հայտարաության ու մենք այդ կամքն ու պատասխանատվությունը պետք է ունենանք… հայհոյեք մեզ, ձեր բոլոր իրավունքներից օգտվեք։

Հիմա էլ առաջարկ կա՝ «եկեք պետական գանձարանի փողերը հանենք, բաժանենք ժողովրդին», հա, բաժանենք ժողովրդին, դրանով լուծվելո՞ւ է հարցը, շատ հեշտ է այդ ամեն ինչը ասելը։ Ես հասկանում եմ, որ բոլորս տուժելու ենք, բայց իմ խնդիրն այն է, որ երկիրն այս իրավիճակից դուրս գա հնարավոր նվազագույն կորուստներով։

Մենք լուծումներ կգտնենք, իսկ որ լուծումները չեն լինի կատարյալ ու հարյուրտոկոսանոց, ակնհայտ է։ Հույս ունեմ, որ շատ չեք ջղայինացած», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ