23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառացած մարտահրավերները իշխանության անկարողության հետևանքն են․ Աղվան Վարդանյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Այս իշխանությունը ձախողված է, հեռանկար չունի, և որքան մեր քաղաքական ուժերը, հասարակական ակտիվ շրջանակները հասկանան, որ յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր օր ավելի է բարդանում Հայաստանը վերականգնելու, ճիշտ ճանապարհի բերելու հնարավորությունը, այնքան գործընթացներն ավելի կարագանան: Պետության առջև ծառացած մարտահրավերները իշխանության անկարողության հետևանքն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Դիտարկմանը, եթե ըստ Վարդանյանի՝ պետության առջև ծառացած մարտահրավերներն իշխանության անկարողության հետևանքն են, այս պարագայում հնարավո՞ր են նաև արտահերթ զարգացումներ, կարո՞ղ են արտախորհրդարանական ուժերը կոնսոլիդացվել, նաև խորհրդարանական ընդդիմությանը հրավիրել, կոնսուլտացիաներ իրականացնել և իշխանություններին դնել արտահերթ զարգացումների առաջ, Վարդանյանն արձագանքեց.

«Խորապես համոզված եմ, որ իր բնույթով, իր տեսակով բացարձակ մեկ մարդու իշխանություն ունեցողը Նիկոլ Փաշինյանը չի գիտակցելու ձախողումների հետագա պատասխանատվությունը և քայլ չի անելու, ուրեմն՝ մնում է, որ իրեն պարտադրեն հեռանալ, պարտադրեն հրաժարական: Թե դա ինչպես կլինի, պետք է քննարկել: Պետք է տարբեր քաղաքական ուժեր այս մասին սկսեն լրջորեն մտածել, կոնսուլտացիաներ անել և հասնել այս իշխանության հեռացմանը»,-ասաց նա:

Հարցին՝ իշխանափոխությունից երկու տարի անց հասարակության ակնկալիքներն արդարացվե՞լ են, Վարդանյանը պատասխանեց, թե 2018թ.-ի ապրիլ-մայիսին, երբ հասարակության մեծ մասը դուրս էր եկել փողոց, նրանց բոլորին թվում էր, թե կարևոր գործ են անում, բայց կյանքը ցույց տվեց, որ իրականում տեղի է ունեցել իշխանության թավշյա բռնազավթում, և երկու տարին որևէ էական որակական փոփոխություն քաղաքացիների կյանքում չի գրանցել:

«Ընդհակառակը՝ բոլոր ոլորտներում ունենք հետընթաց, ունեք իշխանություն, որը ինքնասիրահարված է և չի կարողանում կառավարել: Մարդիկ փողոցից հայտնվել են իշխանության գագաթին. մարդիկ, որոնք չունեն կառավարման գիտելիքներ, փորձառություն, որոնք արտաքին քաղաքականության մեջ որևէ նրբության չեն տիրապետում, մարդիկ, որոնք հատկապես ճգնաժամային պայմաններում տնտեսություն կառավարելու փորձառություն չունեն, և հետևությունն այն է, որ որքան շարունակվի այս իշխանության գոյատևումը, ցանկացած գնով իշխանությունը պահելը, այնքան մենք խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նա՝ նշելով, որ այս ամենը նաև բերում է մարդկանց հիասթափության:

Դիտարկմանը՝ այսինքն՝ ոչ ոք չպե՞տք է ընկճվի երկու տարի առաջ արված ընտրությամբ, Վարդանյանն արձագանքեց․ «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց տրված խոստումները չեն իրականացել, իրենց կյանքը ոչ թե բարելավվել է, այլ՝ ավելի է ծանրանում, և կան մարտահրավերներ ազգային, պետական մակարդակներում»:

Վարդանյանը նաև վստահություն հայտնեց, որ այժմ այս իշխանության վարկանիշը նույնիսկ 20-25 տոկոսի սահմաններում չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/4Qqqm9yvRGY

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ