24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 4-ին իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

Մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ, հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից։

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն որից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից: Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել [email protected] էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով:

Հիշեցնում ենք, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:

Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով», – ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ