24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

33,4 մլն դրամ պարգևավճար փետրվարին՝ նախագահի աշխատակազմում․ Antifake.am

Antifake.amը գրում է․

«AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

Ի պատասխան հարցման Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում չեն եղել և չկան ամեն ամսվա կտրվածքով տրվող պագևավճարներ կամ հավելավճարներ: Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցները  վերջին անգամ պարգևավճարներ ստացել են 2020 թվականի փետրվարին` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» և «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածներով՝ ընդհանուր 33,4 մլն դրամի չափով, որը համարժեք է շուրջ 69.000 ԱՄՆ դոլարին։ Այլ պարգևատրումներ չեն իրականացվել:

Միաժամանակ տեղեկացրել են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման օրվանից սկսած պարգևավճար չի ստանում, իսկ աշխատավարձն ուղղում է տարբեր ծրագրերի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ