23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

« «Սկանդալային ռեպորտաժում» նշված հարցերին չանդրադառնալն ուղղակիորեն հաստատելու է այն վարկածը, որ քննչական մարմինը և հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միևնույն կենտրոնից». փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Երեք օր առաջ գրառում էի արել այն մասին, որ հանրային հեռուստաընկերությունն առաջիկա օրերին «գեղարվեստական կինոնկար» կհեռարձակի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված «մեղադրանքի» վերաբերյալ՝ հնարավորինս խեղաթյուրելով գործի փաստական հանգամանքները։

Արդեն այսօր ինձ զանգահարել էր հանրային հեռուստաընկերության լրագրողը, ում ձևակերպած հարցից ակնհայտ էր, որ կանխատեսումս ճիշտ էր։

Այնուամենայնիվ, կարևորելով Հանրային հեռուստաընկերության օրենքով ամագրված առաքելությունը՝ կոչ եմ անում առաջիկա օրերին կամ ժամերին հեռարձակվող «սկանդալային ռեպորտաժում» հնարավորինս պահպանել օբյեկտիվ և անաչառ լրատվության կանոնները՝ չվատնելով հարկատուների գումարները։
Ուստի, հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությանն առաջարկում եմ «սկանդալային ռեպորտաժում» առնվազն ներկայացնել նշված հարցերի վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչության պատասխանները՝

1. որքանո՞վ է իրավաչափ բացառապես մեկ բանկից հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար գումարների տեղափոխումը որակել որպես «փողերի լվացում»,

2. արդյո՞ք «որպես ապօրինի հարստացում և փողերի լվացում» որակված գումարները ակնհայտ կերպով չեն համընկնում դեսպան Մինասյանի հայտարագրերում նշված օրինական դրամական միջոցներին,

3. արդյո՞ք քրեական գործով հարցաքննվել են այն անձինք, ում կատարած գործողությունները, այն է՝ բանկային հաշվին կատարված կանխիկ մուտքագրումները վկայակոչելով դեսպան Մինասյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանքը։ Եթե այո, ապա ի՞նչ պատասխաններ են տվել նշված անձինք համապատասխան դրամական միջոցների ծագման աղբյուրների հետ կապված։

4. արդյո՞ք հայտարարագրում առկա անհամատապասխանության փաստի հետ կապված հարցաքննության հրավիրվել է այն ընկերության աշխատակիցը, ում հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը ես ներկայացրել եմ դեռևս մարտի 18-ին։ Եթե ոչ, ապա արդյո՞ք նշված անձին շուրջ քառասուն օր չհարցաքննելը համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված սկզբունքներին։

Հ.Գ. «Սկանդալային ռեպորտաժում» նշված հարցերին չանդրադառնալն ուղղակիորեն հաստատելու է այն վարկածը, որ քննչական մարմինը և հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միևնույն կենտրոնից և հետապնդում են միևնույն նպատակը, այն է՝ ցանկացած եղանակով իրականացնել իջեցված պատվերը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ