24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը գլխավոր ապակայունացնող գործոնն է․ Տրոֆիմչուկ․ 168.am

168.am-ը գրում է․

«168․am-ը գրավոր մի շարք հարցեր է ուղղել ռուս քաղաքական և անվտանգության հարցերով վերլուծաբան, միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև.

– Պարոն Տրոֆիմչուկ, օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում քննարկվում են 2019 թվականի ապրիլի 15-ին առաջարկված կարգավորման պրոյեկտը, որը, նրա խոսքով, ենթադրում է փուլային կարգավորումը: Ի պատասխան՝ հայկական կողմը նշեց, որ Հայաստանի համար ընդունելի չեն նման կարգավորում ենթադրող առաջարկները, և Հայաստանը 2018 թվականից հետո փուլային կարգավորման շուրջ բանակցություն չի վարել։ Այս իրարամերժ հայտարարություններից հետո Հայաստանում բուռն քննարկումների է արժանացել այն հարցը, թե ո՞ր ԱԳՆ-ի հայտնած տեղեկությունն է ավելի արժանահավատ, և ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ։

– Կարգավորման ձևաչափի վերաբերյալ Սերգեյ Լավրովի նշած թեզում չկա և չի եղել որևէ սենսացիա, քանի որ հենց այդ տարբերակն է քննարկվել բանակցային քառորդ դարի ընթացքում, խոսքը մշտապես եղել է դեպի նպատակը շարժվելու «փուլային» եղանակի մասին։

Ռուսական կողմը, ինչպես միշտ, նշել է նաև այն մասին, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վաղուց սեղանին են։ Բայց ներկայիս փուլի խնդիրը կայանում է նրանում, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը փաստորեն գիծ է քաշել բանակցային ողջ պատմության վրա, այդ թվում՝ նույն այդ փուլայնության վրա, առաջարկելով իրավիճակի զարգացման սեփական տեսլականը։

Ավելին, պարզ է, որ ոչ մի տարածք նա որևէ մեկին փոխանցել չի պատրաստվում, և այդ իմաստով Փաշինյանն ավելի ռադիկալ է, քան Սարգսյանը, ով բաց եղանակով Բաքվին չէր մերժում։ Փաշինյանը Բաքվին պատերազմի է մղում, բայց վերջինս ինչ-որ բանից զգուշանում է և դեռ կանգնած է իր տեղում։ Մեծ հաշվով, բանակցային սեղանի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ սառած է։

Իսկ ներկայումս բոլորին ձեռնտու է նաև կորոնավիրուսով պայմանավորված կոնյունկտուրան, որին էլ կարելի է վերագրել այս արգելակումը։ Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական ԱԳՆ-ներն ունակ չեն որևէ քայլ ձեռնարկել, քանի որ, վերջին հաշվով, որոշողը նրանք չեն։ Ուստի մեղադրել մարդկանց, ինչպիսին Մնացականյանն է, ավելի բարձրաստիճան քաղաքական գործիչների ստանդարտ թուլության նշանն է։

– Վերջին տարիներին ռուսական կողմն անընդհատ պնդում էր, որ չկա «Լավրովի պլան», իսկ ներկայումս նշում է, որ կա ռուսական պրոյեկտ։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, հենց հիմա ՌԴ ԱԳՆ-ն սկսեց խոսել նման պրոյեկտների մասին, երբ ողջ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսային պանդեմիայի դեմ, և բոլոր հակամարտությունները, ըստ մի շարք վերլուծաբանների, մղվել են երկրորդ պլան։

– Անձամբ ՌԴ ԱԳ նախարարը բազմիցս է նշել, որ ցանկության դեպքում նման պլան կարելի է կազմել տարբեր կոնֆիգուրացիաներով բոլոր այն փաստաթղթերից, որոնք արդեն վաղուց կան բանակցային սեղանին։ Բայց որպես այդպիսին՝ «Լավրովի պլան» գոյություն չունի։

Սերգեյ Լավրովն այդ պրոյեկտների մասին նոր չէ, որ խոսում է, նա այդ մասին խոսել է մշտապես։ Պարզապես նրան այդ մասին հարց ուղղեցին, և նա ստիպված եղավ կրկնել այն, ինչ վաղուց բոլորին հայտնի է։ Դա ասվեց կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, սակայն ոչ ոք դրա ներքո, բնականաբար, ոչինչ չէր կանխագուշակել։

ՄԱԿ-ն իսկապես կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին աշխարհում՝ մի կողմ թողնել հակամարտությունները։ Սակայն, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, քչերն են պահպանում այդ արդար սկզբունքները, և մշտապես հնարավորինս հարմար պահ են փնտրում հարվածի համար։

Եթե արդար Երևանն ու Բաքուն պատրաստ են հետևել այդ մարդասիրական կոչին, ապա դա նրանց անձնական գործն է։ Իսկ ընդհանրապես, կարելի է պատկերացնել նաև նման սյուրռեալիստական պատկեր, երբ զինվորները պատերազմում են բժշկական դիմակներով՝ ավելի շատ վախենալով կորոնավիրուսի հետևանքով մահից։

– Ներկայումս նույնաբովանդակ բանակցությունների հնարավորություն և հաջողություններ դրա շրջանակում կանխատեսո՞ւմ եք։

– Այն, որ բանակցային գործընթացը մինչ այս պահը պաշտոնապես ընդհատված չէ, լավ է։ Իսկ այն, որ կոնկրետ բանակցային արդյունքներ չկան, շատ վատ է, քանի որ, փաստորեն, ստացվում է, որ Բաքվին խաբել են և, ինչպես ասում են, «քթից բռնած տարել են» 2016 թվականի ապրիլից սկսած։ Բաքուն դա կհիշի, և քիչ հավանական է, որ կների։

Վարչապետ Փաշինյանի օրոք բանակցային գործընթացի հաջող զարգացման հնարավորություն չկա։ Նախարարական բանակցությունները ես հաշվի չեմ առնում, քանի որ նրանք ոչինչ չեն որոշում։ Իսկ պատերազմի շարունակության հնարավորությունը, ցավոք սրտի, ավելի ու ավելի է մեծանում։

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական վերսկսված գազային բանակցությունները՝ հայկական կողմի հայտը, «Գազպրոմի պատասխանն այն բովանդակությամբ, որ գազի գինը պետք է քննարկվի կառավարական մակարդակում, ՌԴ ԱԳ նախարարի արձագանքը։

– Փաշինյանի օրոք երկկողմ հարաբերությունների տնտեսական բլոկում մշտապես էական լարվածություն է եղել։ Նիկոլ Վովաևիչը մշտապես իրենն է պնդում, և դա չափազանց ակնառու է, դա նրան բնորոշ հատկությունն է, ինչում շատերը վաղուց համոզվել են։ Նա գրեթե երբեք իր թնդանոթը ետ չի քաշում, այդ թվում՝ Քոչարյանի հարցում։ Նույնը տեղի է ունենում գազի հարցի շուրջ։

Երևանը փորձում է հասկացնել, որ նա, այսպես թե այնպես, մտադիր է լուծել այդ հարցն իր օգտին՝ նույնիսկ ամրապնդելով եվրոպամետ, արևմտամետ կուրսը։ Առավել ևս նման պլանների օգտին է խաղում հումքի գների տոտալ անկումը։

Հուսամ, որ այս հարցի շուրջ բանակցությունները երկու երկրների միջև չեն հասնի սրության մակարդակի, քանի որ դա հենց Հայաստանի շահերից չի բխում։ Արևմուտքին Հայաստանը հարկավոր չէ, և նա դա շատ լավ հասկանում է։ Այստեղից էլ բխում են Սերգեյ Լավրովի հնչեցրած հույսերը, այդ թվում՝ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ։ Առանց ռուսական գործոնի՝ Հայաստանն ակնթարթորեն կհայտնվի տարածաշրջանային «պարկի» մեջ՝ տրանսպորտային շրջափակում բոլոր կողմերից։

 – Տպավորություն է առաջանում, որ ընդհանուր առմամբ  որոշակի լարվածություն կա երկկողմ հարաբերություններում ։ Որքանո՞վ հայ-ռուսական հակասությունները՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ, և գազային բանակցությունները կապ ունեն երկկողմ հարաբերությունների ընդհանուր կլիմայի հետ։

– Բոլոր այս հարցերը մշտապես կապված են միմյանց հետ։ Բայց գլխավոր խնդիրը, ինչպես ինձ է թվում, բոլոր առկա խնդիրների շարքում, վարչապետ Փաշինյանի ներկայությունն է։

Նա գլխավոր ապակայունացնող գործոնն է, որը թույլ չի տա իրադարձությունների զարգացման ուղիղ ընթացք։ Հայերի աչքում Փաշինյանի մեղավորությունը նաև նրանում է, որ հենց նրա պատճառով ռուս-ադրբեջանական հարաբերությունները ձեռք բերեցին իրապես ռազմավարական բնույթ, իսկ հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի ֆորմալ։

Վաղ թե ուշ այդ ամենի համար ստիպված է լինելու պատասխան տալ հենց Փաշինյանը, այդ թվում՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարման համար։ Վստահ եմ, նա դա հիանալի հասկանում է։ Չմոռանանք, որ 2016 թվականի պատերազմն  ընթացավ Սարգսյանի օրոք, և հենց այդ պատճառով այդքան արագ դադարեց։ Բայց մենք չգիտենք, թե ինչպես իրեն կդրսևորի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունին արդեն Փաշինյանի օրոք՝ նմանատիպ իրավիճակի պարագայում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ