29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և դեսպանությանը կից ռազմական և ռազմաօդային կցորդ Ա.Վ. Գրիշչուկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել 12 թեքադիր բազալտե սյուներով հուշակոթողի մոտ, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

Դիվանագիտական առաքելության ղեկավարը և ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են հայ ժողովրդի պատմության մեջ այդ սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ