01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Սիրելի անուղեղներ, սովից քանի դեռ ուժասպառ չեք եղել նայեք հարևան Վրաստանին. Արա Ղազարյան

Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛, հպաաաարտ քաղաքացիներ, ձեր հպաաարտ կառավարությունը հայտարարեց, որ եթե երեք օրվա ընթացքում, չվճարեք գազ, ջուր, լույս, գալու են անջատեն….

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, համբուրում եմ բոլորիդ անուղեղ ճակատները: 

ՀԳ – Գործի բերումով ամեն օր ուղիղ եթերում ներկայացնում եմ Միացյալ Նահանգերի Ֆեդերալ կառավարության ու Կալիֆորնիայի նահանգային իշխանությունների կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը: Դրանք այնքան շատ են որ երբեմն մեկ հաղորդման մեջ չեմ տեղավորվում…

Ու այս ֆոնին տեսնում եմ վերևում գրածս տեղեկությունը:

Հիմա լիքը ջուջուլակերներ կասեն ու՞ր ես համեմատում ԱՄՆ-ն փոքրիկ Հայաստանի հետ…

Համեմատում եմ, քանզի այս օրերին ՀՀ կառավարությունն ավելի վերամբարձ ու ամպագորգոռ ա խոսում, քան նույն ԱՄՆ կառավարությունը:

Ի դեպ, սիրելի անուղեղներ, սովից քանի դեռ ուժասպառ չեք եղել նայեք հարևան, ոչ պակաս փոքրիկ Վրաստանին: Ու հետևություն արեք, իհարկե եթե իվիճակի եք:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ