23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գործով ՊԵԿ-ի կողմից մամուլում տարածված հայտարարությանը, հարկ եմ համարում նախ նշել, որ «նախաքննության գաղտնիության և զսպվածության» վերաբերյալ հրապարակային հորդոր անելուն զուգահեռ, կարելի էր հանձնարարել, որ թեկուզ այդ պահից սկսած «քրեական գործը» առնվազն քննվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընթացակարգային պահանջների մինիմալ պահպանմամբ, այլ ոչ թե պաշտոնապես հայտարարվեր հաջորդ օրենքի խախտման մասին, այն է՝ հետախուզում է հայտարարվել առանց խափանման միջոց կիրառելու որոշման առկայության:

Ինչ վերաբերում է առանց նախորդող հանցանքը նկարագրելու կամ վկայակոչելու պայմաններում օրինական ծագում ունեցող գումարները մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար տեղափոխելը որպես «փողերի լվացում» որակելու աննախադեպ փաստին, ապա դա, ի թիվս այլնի, Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է։

Հ.Գ. ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ տարածելու փոխարեն կամ դրան զուգահեռ կրկին միջնորդում ենք առնվազն հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ